Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր երաժիշտ Անդրե Սիմոնյանի ծննդյան օրն է

16:20, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Այսօր երաժիշտ Անդրե Սիմոնյանի ծննդյան օրն է

«Պետք է անցյալից սովորելով առաջ գնել և զարգանալ: Հայաստանյան ռոք ոլորտը դեռ երկար ճանապարհ ունի հասնելու եվրոպական կամ ամերիկյան մակարդակին»,- այս համոզմունքին է երաժիշտ, երգիչ Անդրե Սիմոնյանը:

Անդրեն ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Ավարտել է Ասադի հայկական դպրոցը: Ստացել է Քեմբրիջի համալսարանի բարձրագույն վկայական` որպես անգլերենի մասնագետ: Աշխատել է Լոնդոնի «Sanctuary Records» ընկերությունում: «Blue People Society» և «Գազոլին» խմբերում նվագել է հարվածային գործիքներ: 2004-ին ստեղծել է «The Beautified Project» երաժշտական նախագիծը: Իսկ 2006-ին տեղափոխվել է Երևան:

2564 | 0
Facebook