Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր ուսումնական տարին՝ նոր սմարթֆոնով

15:05, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Նոր ուսումնական տարին՝ նոր սմարթֆոնով

Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ- ն իր կանխավճարային բաժանորդներին առաջարկում է մինչև 2016թ. սեպտեմբերի 15-ն ընկերության սպասարկման կենտրոններից մի շարք Alcatel Pixi սմարթֆոնների մոդելներ ձեռք բերել զեղչված գնով և ստանալ ներցանցային խոսելաժամանակ և ինտերնետ ներառող հատուկ փաթեթ (կարելի է օգտագործել ակտիվացումից սկսած 6 ամսվա ընթացքում):

Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: «Մեր օրերում անհնար է պատկերացնել կյանքն առանց ինտերնետի և սմարթֆոնի, հատկապես երիտասարդների շրջանում: Բացի անձնական շփումներից և ժամանցային հավելումներից, ինտերնետը նաև գիտելիքի և ինֆորմացիայի անգնահատելի աղբյուր է, որը կարելի է օգտագործել ինքնազարգացման նպատակով: Այսպիսի առաջարկների շնորհիվ ավելի շատ բաժանորդներ են հնարավորություն ստանում ոչ միայն ձեռք բերել մատչելի գնով սմարթֆոն, այլև օգտվել ներառված խոսելաժամանակից և ինտերնետից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

6511 | 0
Facebook