Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է iPhone 7 սմարթֆոնների պաշտոնական շնորհանդեսի օրը

14:45, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Հայտնի է iPhone 7 սմարթֆոնների պաշտոնական շնորհանդեսի օրը

Apple ընկերությունը հայտրարարել է, որ iPhone 7 սմարթֆոնների պաշտոնական շնորհանդեսը կկայանա այս տարվա սեպտեմբերի 7-ին: Այդ օրը կկայանան նաև Apple Watch 2-ի և թարմացված MacBook Pro-ի շնորհանդեսները:
     Շնորհանդեսը կկայանա Սան Ֆրանցիսկոյում, Երևանի ժամանակով 21:00-ին:
     Համաձայն շշուկների` iPhone-ների 7-րդ սերունդը էականորեն չի տարբերվելու իր նախորդից:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների` iPhone 7 սմարթֆոնը կունենա 4.7 դյույմ էկրան` 1334 х750 կետերից բաղկաղած: Օպերատիվ հիշողությունը կկազմի 2 ԳԲ, մարտկոցի հնարավորությունը կհասնի 1960 միկրոամպերժամի: Հեռախոսը կունենա ջրակայուն մետաղական կորպուս: Նոր iPhone-ը կունենա 12 մեգապքսելանոց հիմնական և 1.9 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկներ:

iPhone 7 Plus-ը կունենա 1920x1080 կետանոց 5.5 դյույմ էկրան, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 2910 միկրոամպերժամ հնարավորությամբ մարտկոց, ջրակայուն մետաղական կորպուս, 12 մեգապքսելանոց հիմնական և 1.9 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկներ:

13588 | 0
Facebook