Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին կվիրահատեն 10-14 օր հետո». Էրեբունի ԲԿ տնօրեն

14:50, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
««Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին կվիրահատեն 10-14 օր հետո». Էրեբունի ԲԿ տնօրեն
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը գտնվում է ծանր վիճակում և նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունը կլինի 10-14 օր հետո: «Հովհաննեսի ոտքի վերքը թույլ չի տալիս վերջնական ֆիքսացիայի մասին խոսել: Պետք է վերքը լավանա, որպեսզի կարողանանք վիրահատել և զերծ մնալ ինֆեկցիայից»: ԲԿ-ի տնօրենի խոսքով քիչ հետո սկսվելու է «Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանի (նկարիչ Աշոտ) վիրահատությունը, որը կտևի 2-2,5 ժամ:
2776 | 1
Facebook