Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիային թայֆուն է մոտենում. հետաձգվել են հարյուրից ավելի չվերթներ, փակվել են դպրոցներ

13:00, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Ճապոնիային թայֆուն է մոտենում. հետաձգվել են հարյուրից ավելի չվերթներ, փակվել են դպրոցներ
     Ճապոնիայի ավիաընկերություններն այսօր երկրին մոտեցող «Լայոնրոկ» թայֆունի պատճառով 110 ներքին չվերթ են հետաձգել: Այս մասին հաղորդում է Tass գործակալությունը։ Հետաձգված չվերթների մեծ մասը պետք է իրականացվեին դեպի Հոնսյու և ամենահյուսիսային՝ Հոյակդո կղզիներ, որոնց էլ մոտենում է թայֆունը։ Ժամանակավորապես դադարեցվել են նաև նշված կղզիների միջև բոլոր նավարկությունները։ 920 դպրոցներում հետաձգվել են բոլոր դասերը։ Իշխանությունները խորհուրդ են տվել Իվատե, Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների 9 քաղաքների բնակիչներին տարհանվել։ Երկրի հյուսիսարևմտյան հատվածում հազարավոր բնակելի տներ առանց էլեկտրականության են մնացել։ Թայֆուն «Լոյոնրոկը» ճապոնական կղզիներին է մոտենում Խաղաղ օվկիանոսից, ժամում 35 կմ արագությամբ։ Այն կհասնի Հոնսյու կղզուն երեկոյան։ Օդերևութաբանները նախազգուշացրել են գետերի հունի բարձրացման և սողանքների վտանգի մասին։
9930 | 0
Facebook