Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այն, որ իշխանությունը չի օգնում, դա դեռ պատճառ չէ աղքատության և անգործության մատնվելու համար». Ռոբերտ Սահակյանց

15:10, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
«Այն, որ իշխանությունը չի օգնում, դա դեռ պատճառ չէ աղքատության և անգործության մատնվելու համար». Ռոբերտ Սահակյանց

«Բանն այն է, որ իշխանությունը ոչ մի նշանակություն չունի իմ գործում։ Նախ և առաջ, ես տղամարդ եմ։ Իսկ տղամարդը միշտ, երբ գալիս էր մի նոր վայր, կառուցում էր իր տունը և գոյատևում։ Եթե կայսրը շիզոֆրենիկ էր, տղամարդու գործն ավելի բարդ էր, եթե նորմալ՝ ապա ավելի հեշտ։ Սակայն նա միշտ կերակրում էր իր ընտանիքը և տնկում իր ծառը։ Իսկ մեր մոտ ընդունված է նստել և սպասել Ժողովրդական արտիստի կամ այլ կոչումների, անհավանական անվանաթոշակների որպես երախտագիտության նշան։ Ես դեռ կարող եմ ընդունել այն փաստարկը, որ կառավարությունը խանգարում է աշխատել։ Բայց, որ իշխանությունը չի օգնում, դա դեռ պատճառ չի, որ աղքատության և անգործության մատնվել»,- այսպիսի համոզմունք ուներ կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցն, ով այսօր կդառնար 66 տարեկան:

Կինոռեժիսորը ծնվել է Բաքվում, 1964-ին տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետ: Ուսմանը զուգահեռ, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նրա նկարահանած Ֆիլմերից են` «Լիլիթ», «Անհաղթը», «Աղվեսագիրք», «Անբան աղվեսը», «Որսորդները», «Կիկոս», «Քաջ Նազար», «Սուտլիկ որսկանը» և այլն:

Եղել է իր շուրջ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը: Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում և այլուր:

3324 | 1
Facebook