Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աստղագետների պնդմամբ` օգոստոսի լույս 29-ի գիշերը Երկիր մոլորակը հրաշքով է փրկվել կործանումից

13:30, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Աստղագետների պնդմամբ` օգոստոսի լույս 29-ի գիշերը Երկիր մոլորակը հրաշքով է փրկվել կործանումից

Օգոստոսի լույս 29-ի գիշերը Երկիր մոլորակը հրաշքով է փրկվել կործանումից, գրում է արևմտյան մամուլը: 34 մ տրամագիծ ունեցող 2016 QA2 երկնաքարը 10 կմ/վ արագությամբ անցել է մոլորակի կողքով շատ վտանգավոր տարածության վրա` 84.000 կմ: Առաջին հայացքից սա թվում է շատ հեռու, սակայն տիեզերական չափանիշներով չափազանց փոքր տարածություն է: Համեմատության համար նշենք, որ Երկրից Լուսին հեռավորությունը 384.000 կմ է: Եվ եթե տիեզերական մարմինը շեղվեր մի քանի կիլոմետրով, բախումն աղետալի հետևանքներ կունենար:

Ի միջիայլոց, աստղագետները վտանգավոր երկնաքարը հայտնաբերել են միայն այն ժամանակ, երբ այն արդեն անցել է Երկրի կողքով:

30513 | 0
Facebook