Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Քաղաքացիական պայմանագիր»-ը չի սեղմել և երբեք չի սեղմի Սերժի ձեռքը». Վիլեն Գաբրիելյան

15:40, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
««Քաղաքացիական պայմանագիր»-ը չի սեղմել և երբեք չի սեղմի Սերժի ձեռքը». Վիլեն Գաբրիելյան

Կասկած չունեմ` սա կհասնի պարոնայք Մարուքյաններին: Ուրեմն երեկ մի հարցազրույց եմ լսել, որտեղ գրեթե բաց տեքստով ասվում է, որ Վանաձորում շռնդալից հաղթանակ է տանելու «Լուսավոր Հայաստանը», իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը (անունը իհարկե չի տրվել) դա իմանալով հանդերձ Վանաձորում առաջադրելով իր սեփական ցուցակը, իշխանության ջրաղացին ջուր է լցնում և ուղղակի ձայն փոխանցելու նպատակ է հետապնդում, որպեսզի ՀՀԿ-ին օգնի վերարտադրվել:

Ստորև գրվածս քննադատություն չէ, դեռ իհարկե, և ոչ էլ «մեր պատասխանն է Չեմբերլենին», սա ուղղակի փաստերի արձանագրում է`
    
     1. «Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքական ուժ է, որը ունի իր քաղաքական բավականին ծանրակշիռ կապիտալը և հսկայական պոտենցիալ իրագործելու իր ծրագրերը, այդ պատճառով չմասնակցելը ՏԻՄ-ի ընտրական գործընթացին, որպեսզի նյութականացնենք այդ կապիտալն ուղղակի կլիներ աբսուրդ, անկախ տեղային քաղաքական կոնյուկտուրաներից:
     2. Ասել, որ Վանաձորում միանշանակ կրելու է այս կամ այն ուժը, նշանակում է բացառապես չտիրապետել Վանաձորյան անցուդարձին, Հայաստանյան քաղաքական դաշտի կոնյուկտուրաներին և ընդդիմադիր դաշտում առկա վակուումին:
     3. Ասել, որ ՏԻՄ ընտրությունը զուտ ՏԻՄ ընտրություն է, դա համապետական մասշտաբով քաղաքական ընտրություն չէ, նշանակում է, կներեք ընդհանրապես չզգալ և չտիրապետել առկա իրողություններին, որովհետև այն մարդը, որը ՏԻՄ մակարդակով քվեարկում է իր ՀՀԿ-ական ընկեր կամ բարեկամ Մամիկոնին, փաստացի քվեարկում է Սերժ Սարգսյանի վարչախմբին:
     4. Մենք, ՔՊ-ն պայքարում ենք համակարգի դեմ, իսկ համակարգը մարմնավորվում է անձերով, գլխավոր մարմնավորողը դա Սերժ Սարգսյանն է:
     5. Մենք, ՔՊ-ն փողոցային պայքարը համարում ենք պայքարի անբաժանելի մաս և Թավշյա Հեղափոխության կարևորագույն մեխանիզմ:
     6. Եվ վերջինը և ամենակարևորները, ես կամ իմ ընկերներից որևէ մեկը, երբեք չենք սեղմել և երբեք չենք սեղմելու Սերժի ձեռքը:

6192 | 5
Facebook