Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս ցանցահենները հարձակում են գործել Վաշինգթոնի «ուղեղային կենտրոնների» վրա

12:25, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Ռուս ցանցահենները հարձակում են գործել Վաշինգթոնի «ուղեղային կենտրոնների» վրա

Ցանցահենները փորձել են ջարդել Ռուսաստանով զբաղվող վաշինգթոնյան վերլուծական կենտրոնների տեղեկատվական համակարգերը: Այս մասին հայտնել է Defense One պորտալը` հղում անելով CrowdStrike ընկերությանը, որ պատասխանատու է քիբերանվտանգության համար: Մասնագետները վստահ են, որ այս ամենի ետևում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները:
     CrowdStrike ընկերության աշխատակից Դմիտրի Ալպերովիչը հայտնել է, որ հարձակումը կատարվել է Cozy Bear պայմանական անվանումն ունեցող հաքերային խմբի կողմից:
     Քիբերհարձակման թիրախ են դարձել շուրջ 5 կազմակերպություն և անձնակազմի 10 անդամ, ովքեր Ռուսաստանի մասին ուսումնասիրություններ են կատարելիս եղել:

Հայտնի է դարձել, որ հարձակման ենթարկված ընկերություններից մեկը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնն է եղել: Կենտրոնի փոխնախագահ Ջեյմս Էնդրյու Լյուիսը հայտարարել է, որ իրեն հարգող ցանկացած «ուղեղային կենտրոնի» համար պատիվ է հաքերային հարձակման ենթարկվելը: «Ռուսները պարզապես չեն հասկանում անկախ ինստիտուտների գոյության իմաստը, դրա համար էլ նրանք Օբամայից տրված գաղտնի հրահանգներ են որոնում»,- ասել է նա:

6039 | 0
Facebook