Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարորդները մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ ունեն` գունամշակված ապակիները գործարանային տեսքի բերելու համար». Նորիկ Սարգսյան

11:40, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
«Վարորդները մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ ունեն` գունամշակված ապակիները գործարանային տեսքի բերելու համար». Նորիկ Սարգսյան
     ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ հանդիպել է լրագրողների հետ: Նա նշել է, որ սեպտեմբերի 1-ից սկսած` այն դպրոցների մոտ, որոնք գտնվում են ճանապարհների վրա, պարեկություն են անելու ոստիկանության կարգախմբերը: Հսկողությունը պահպանվելու է մեկ ամիս: «Այսօրվանից գործելու են դպրոցների մոտակայքում տեղադրված 40 կմ/ժ արագություն սահմանող նշանները, արագաչափ սարքերն աշխատելու են այդ ռեժիմով»,- հայտարարել է նա` հավելելով ևս մեկ որոշման մասին. «Այսօրվանից սկսած` 12 օր ժամանակ ենք տալիս վարորդներին գունամշակված ապակիները գործարանային տեսքի բերելու համար: Խոսքն` առջևի հողմապակու գունամշակված ու ստանդարտի խախտումով երթևեկելու մասին է»:
    
     Անդրադառնալով ընթացիկ տարում գրանցված ավտովթարներին ու դրանց հետևանքներին, Սարգսյանը նշել է, որ օգոստոսի 29-ի դրությամբ զոհվել է 150, վիրավորվել 2794 քաղաքացի։
6586 | 0
Facebook