Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դաժան ու ողբերգական ավտովթար` Արարատի մարզում

10:35, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Դաժան ու ողբերգական ավտովթար` Արարատի մարզում
     Այսօր՝ օգոստոսի 30-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և տուժածներին օգնելու նպատակով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ինչպես հայտնում է shamshyan.com
     պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Գաի փողոցի բնակիչ, 29-ամյա Ազատ Հովհաննիսյանը իր վարած Kia Sorento մակնիշի 77 AA 737 համարանիշի ավտոմեքենայով դեպի Մեղրի ընթանալիս բախվել է ճանապարհին տեղադրված քանդված բետոնե սյուներին, ինչի հետևանքով վարորդ Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ ուղևորներ՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի բնակիչ, 21-ամյա Սուրեն Ալիխանյանը, Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի փողոցի բնակիչ, 29-ամյա Մուշեղ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցի բնակիչ, 41-ամյա Վազգեն Հովհաննիսյանի դին։ ©
     Դեպքի վայր ժամանած մի քանի քաղաքացիներ ասել են, որ իրենք մահացածի ազգականներն են և որ վարորդն ու ուղևորները մեկնում էին Մեղրիի զորամաս՝ իրենց ազգական զինվորին տեսակցության, իսկ մի մասն էլ պնդել են, որ վթարի մեղավորը ճանապարհը կառուցող ընկերությունն է, քանի որ չկար արտաքին լուսավորություն և ճանապարհի շինարարական աշխատանքներ կատարելու համար չկային ազդարարող նշաններ։
14421 | 0
Facebook