Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուզբեկստանի նախագահի մահվան լուրերից հետո փոխվարչապետը տնային կալանքի տակ է. ԶԼՄ-ներ

10:15, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Ուզբեկստանի նախագահի մահվան լուրերից հետո փոխվարչապետը տնային կալանքի տակ է. ԶԼՄ-ներ
     Ուզբեկստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ռուստամ Ազիմովն իր աշխատասենյակում է, այս մասին Ria-ին հայտնել են նախարարության ընդունարանում:
     Ուշ երեկոյան լրատվամիջոցները գրեցին, որ Ազիմովը տնային կալանքի տակ է այն պահից, երբ լուրեր տարածվեցին, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է:
     Ազիմովը 2000-ից զբաղեցնում է առաջին փոխվարչապետի պաշտոնը, իսկ 2005-ից նաև ֆինանսների նախարարն է:
     Նշվում է, որ Ազիմովը Քարիմովի հնարավոր իրավահաջորդների թվում էր:
    
     Հիշեցնենք` լրատվամիջոցները երեկոյան հայտնել էին, որ կյանքի 79-րդ տարում Տաշքենդում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 29-ի կեսօրին` գլխուղեղի կաթվածի պատճառով ու գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Նախագահի աշխատակազմից Ria-ի աղբյուրը, սակայն, չէր հաստատել նրա մահվան մասին լուրը: Interfax-ի աղբյուրները նշել էին, որ նախագահի վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Ուզբեկստանում ՌԴ դեսպանատնից էլ փոխանցել էին, որ ոչ հերքում, ոչ հաստատում են տեղեկատվությունը:
    
     Այս պահին ևս պաշտոնական տեղեկատվություն չկա Քարիմովի մահվան մասին:
Աղբյուրը` ria.ru
7460 | 0
Facebook