Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լրատվամիջոցները հաղորդել են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին

00:25, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Լրատվամիջոցները հաղորդել են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին
     Կյանքի 79-րդ տարում Տաշքենդում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, հայտնում է Fergana գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին: Տեղեկատվությունը հաստատել են նաև gazeta-ի` Ուզբեկստանում գտնվող աղբյուրները:
     Օգոստոսի 29-ի կեսօրին նա հիվանդանոց էր տեղափոխվել գլխուղեղի կաթվածի պատճառով ու գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:
    
     Քարիմովը երկիրը ղեկավարում էր ավելի քան 26 տարի:
    
     Նախագահի աշխատակազմի ria-ի աղբյուրը, սակայն, չի հաստատել նրա մահվան մասին լուրը: Interfax-ի աղբյուրները նշել են, որ նախագահի վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Ուզբեկստանում ՌԴ դեսպանատնից էլ փոխանցել են, որ ոչ հերքում, ոչ հաստատում են տեղեկատվությունը:
11660 | 1
Facebook