Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են Սիրիայում համատեղ գործողությունների հնարավորությունը

16:15, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են Սիրիայում համատեղ գործողությունների հնարավորությունը
     Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դիտարկում են սեպտեմբերի կեսին Հալեպում համատեղ գործողություններ սկսելու հնարավորությունը, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ժնևի իր աղբյուրներին: «Կողմերը քննարկում են սեպտեմբերի կեսին Հալեպի զինյալների հանդեպ կորդինացված հարվածներ հասցնելու հնարավորությունը»,- ասել է աղբյուրը: Վերջինը հստակեցրել է, որ «այդ ժամանակ քաղաքում և դրա արվարձաններում կմնան միայն այն զինյալները, ովքեր չեն ցանկացել վայր դնել զենքն ու դուրս գալ Հալեպից»: Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ տվյալ պահին ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինվորականների միջև Սիրիայի հարցով համագործակցելու պայմանավորվածություններ չկան:
3677 | 0
Facebook