Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն անընդունելի է համարում թուրքական զորքի և ընդդիմության ջոկատների բախումները Սիրիայի հյուսիսում

15:45, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
ԱՄՆ-ն անընդունելի է համարում թուրքական զորքի և ընդդիմության ջոկատների բախումները Սիրիայի հյուսիսում
     ԱՄՆ-ն անընդունելի է համարում թուրքական զորքի և ընդդիմության ջոկատների բախումները Սիրիայի հյուսիսում և չի աջակցում դրանցում մասնակցող և ոչ մի կողմին, ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: «Մենք ուզում ենք հստակեցնել` այն տարածքներում, որտեղ չկան ԴԱԻՇ-ի ահաբեկիչներ, այդ բախումներն անընդունելի են և մեծ անհանգստություն են առաջացնում: ԱՄՆ-ն ներգրավված չէ այդ գործողություններում, դրանք համաձայնեցված չեն ԱՄՆ-ի հետ, և մենք չենք աջակցում դրանց»,- Պենտագոնի տարածած հայտարարությունից Twitter-ի իր պաշտոնական էջում հատվածներ է մեջբերում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի խորհրդում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄքԳարկը: Պենտագոնը կոչ է արել նաև բախումների բոլոր մասնակիցներին դադարեցնել հակամարտությունը և բացել հաղորդակցման աղբյուրները:
     Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումներն օգոստոսի 24-ի առավոտյան լայնամասշտաբ գործողություն են սկսել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող Ջերաբլուս քաղաքում: Մեկ օրվա ընթացքում ահաբեկիչները լքել են քաղաքը, սակայն հարվածները շարունակվել են:
11418 | 0
Facebook