Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե գումար հավաքվի, խոստանում եմ դա փոխանցել որևէ հոսպիտալի». Սամվել Հովսեփյան

16:05, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
«Եթե գումար հավաքվի, խոստանում եմ դա փոխանցել որևէ հոսպիտալի». Սամվել Հովսեփյան
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայոց աշխարհազորայինների հրամանատարական խորհրդի հիմնադիր նախագահ Սամվել Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է գումար: Այսօր վերջինն իր ֆեսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր իր համար դրամահավաքություն են կազմակերպել. «Խնդրում եմ այս թեման համարել փակված, քանի որ ես սովոր եմ, որ իմ խնդիրները լուծեմ անձամբ, լավագույն դեպքում՝ իմ ընկերներով: Շնորհակալություն եմ հայտնում լրատվամիջոցներին իրենց աջակցության համար: Եթե գումար հավաքվի, խոստանում եմ դա փոխանցել մեկ հոսպիտալի, քանի որ մարտական գործողություններից տուժած բավականին էրեխեք ունենք, դառել են առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամ, փոխանցեմ իրենց, իսկ իմ խնդիրները ես կլուծեմ»:
4414 | 0
Facebook