Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Կաղամբը բարելավում է աղիների աշխատանքը

22:25, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2016 թ.
Կաղամբը բարելավում է աղիների աշխատանքը

Կաղամբը վիտամին C-ի, B1-ի, B2-ի, PP-ի, K-ի բնական ամբար է` հարուստ նաև հանքային տարրերով` նատրիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ: Այս բանջարեղենի թարմ հյութը նպաստում է խոցերի սպիացմանը, թեթևացնում է ցավը, լավացնում օրգանիզմի ընդհանուր վիճակը, նպաստում անքնության բուժմանը, նյարդային գրգռվածության թոթափմանը:

Բանջարեղենային սպիտակուցների պարունակությամբ կաղամբն ավելի հարուստ է, քան գազարն ու բազուկը:

Կաղամբը ցածր կալորիական է, այն բարելավում է աղիքների աշխատանքը, հետևաբար հատկապես օգտակար է փորկապության ու թութքի դեպքում: Կաղամբի հյութը լայնորեն կիրառվում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների ժամանակ, օգտակար է նաև ցածր թթվայնության գաստրիտների դեպքում։ Բացի այդ, կաղամբի բջջանքը նպաստում է օրգանիզմից խարամների ու վտանգավոր խոլեստերինի դուրսբերմանը:

12619 | 0
Facebook