Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին

15:15, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին
     Սիրիայի քրդական ուժերը Թուրքիայի ԶՈւ գործողությունների թիրախ են դառնալու Սիրիայի հյուսիսում, եթե Եփրատից դեպի արևելք չգնան, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ նա ընդգծել է, որ Ջարաբլուսում տեղի ունեցող գործողությունների գլխավոր նպատակը տարածաշրջանը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից ազատելն է, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Օդային գրոհների միջոցով ԴԱԻՇ-ին հնարավոր չէ հաղթել, մենք կարող ենք անել դա ցամաքային գործողությունների միջոցով: Թուրքիայի կողմից տարվող գործողություններում մասնակցում են տեղի բնակիչներ: Այդ հողի վրա պետք է վերադառնան նրանք, ովքեր միշտ ապրել են այնտեղ: Բայց սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի նպատակն այդպիսին չէ, նրանք ստիպում են բնակիչներին լքել իրենց տները, էթնիկական զտումներով են զբաղվում»,- հայտարարել է Չավուշօղլուն:
     Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումներն օգոստոսի 24-ի առավոտյան լայնամասշտաբ գործողություն են սկսել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող Ջերաբլուս քաղաքում:
    
     Կարդացեք նաև` Ջարաբլուսում թուրքական բանակի հարձակման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ են զոհվել
4730 | 0
Facebook