Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղի գործով ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել

15:05, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Սարի թաղի գործով ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ևս երկու անձանց մեղադրանքներ են առաջադրվել: ՀՔԾ հաղորդագրության համաձայն, քաղաքացիներ Ա. Տ-ին և Ֆ. Ս-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Նրանց նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց: ՀՔԾ-ն հիշեցնում է, որ նույն քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

1975 | 0
Facebook