Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին ևս կվիրահատեն

14:40, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին ևս կվիրահատեն
     Էրեբունի բժշկական կենտրոնից MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրին, որ Դատպարտյալների հիվանդանոցից իրենց մոտ են տեղափոխել «Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանին: «Այսօր անհրաժեշտ բոլոր հետազոտությունները կանենք և կնախապատրաստենք վաղը վիրահատության ենթարկելուն»: Ինչ վերաբրում է մյուս անդամ Արամ Մանուկյանի վիճակին, մեզ փոխանցեցին, որ նրան ևս վաղը կվիրահատեն. «Ցանկանում էինք այսօր անել, բայց չէինք կարող, այդ իսկ պատճառով վաղը նրան ևս կվիրահատենք»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան դատապարտյալների հիվանդանոցից Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխել Արամ Մանուկյանին:
     Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին և Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
2831 | 0
Facebook