Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղրիմի դիվերսիան» հարվածելու է հենց Պուտինին. Bloomberg

14:20, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
«Ղրիմի դիվերսիան» հարվածելու է հենց Պուտինին. Bloomberg
     Այսպես կոչված «Ղրիմի դիվերսիաների» պատմությունն, ամենայն հավանականությամբ, ավելի շատ կխախտի ներդրողների վստահությունը Ռուսաստանի հանդեպ, ինչպես նաև կնպաստի ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների պահպանմանը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով փորձագետների կարծիքներին: ՓՎերջինները կարծում են, որ Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը կուժեղացնի արտասահմանյան կապիտալի արտահոսքը Ռուսաստանից, ինչը հարված կհասցնի ռուբլուն և կստիպի ՌԴ-ի Կենտրոնական բանկին ավելի զգուշավոր լինել: Ընդհանուր առմամբ, հարցվածների 52%-ը (մինչև «դիվերսիան» այդպես էր համարում 69%-ը) համաձայնել է, որ ԵՄ-ն կհանի սահմանափակումները մոտակա 12 ամիսների ընթացքում: Ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը հնարավոր է համարում միայն 10%-ը: Այն մասին, որ «դիվերսիայի» պատճառով կընկնի ներդրողների վստահությունը Ռուսաստանի հանդեպ, հայտարարել է հարցված տնտեսագետների 76%-ը: Կապիտալի արտահոսքի ուժգնացումը կանխատեսում է 62%-ը:
5304 | 0
Facebook