Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հնաբերդում 2 տարեկան երեխան ընկել է ջրանցքն ու մահացել

12:50, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Հնաբերդում 2 տարեկան երեխան ընկել է ջրանցքն ու մահացել

Օգոստոսի 29-ին` ժամը 11.09-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում 2 տարեկան երեխան ընկել է ջրանցքը:
     Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ Իրինա Դավթյանը մահացել է: Նա բնակվում էր Դալար գյուղում: Այցելել էր Դվին համայնքում բնակվող իր տատիկին։ Երեխային ջրանցքից դուրս են բերել գյուղացիները, ովքեր իրենց մեքենայով տեղափոխել են հիվանդանոց և, ճանապարհին տեսնելով շտապօգնության ավտոմեքենան, երեխային հանձնել են բժիշկներին: Նա արդեն մահացած էր:

4043 | 0
Facebook