Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել. կա 60 զոհ

12:35, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Եմենում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել. կա 60 զոհ
     Եմենի Ադեն քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 60 մարդ է զոհվել, գրում է The Telegraph-ը` հղում անելով անվտանգության ծառայության աշխատակիցներին: Տասնյակ քաղաքացիներ էլ ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց: Պարբերականը գրում է, որ մահապարտ ահաբեկիչներով մեքենան ամբոխի մեջ է հայտնվել այն ժամանակ, երբ զինվորական հավաքակայանի մոտ նորակոչիկներ էին հավաքվել:
     Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:
11627 | 0
Facebook