Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կկայանա Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» գրքի շնորհանդեսը

19:20, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Կկայանա Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» գրքի շնորհանդեսը

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ, իրականացնում է ճանաչված նկարչուհի Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրական պատումների գրքի շնորհանդեսը-վաճառքը:

Մարիամ Ասլամազյանի ստեղծագործություններն այսօր զարդարում են Հայաստանի ազգային պատկերասրահի և մասնաճյուղերի, Մոսկվայի, Պետերբուրգի, Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի՝ շուրջ 50 ճանաչված թանգարանների հավաքածուներն ու մշտական ցուցադրությունները: Նկարչուհու աշխատանքների ամենաամբողջական հավաքածուն գտնվում է Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում:
     Նա կյանքի վերջին տարիներին, ի մի բերելով արածն ու չարածը, գրել է իր «Կյանքի դավթարը» պատումների գիրքը: Անկեղծ շարադրանքի միջոցով, նա պատմել է կյանքի բարդ, դժվարին տարիների ու երջանիկ դիպվածների մասին, անդրադարձել իր տաղանդավոր մտավորական-ընկերներ Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Ինդիրա Գանդու և այլոց հետ իր հանդիպումների թանկ հուշերին:

2466 | 0
Facebook