Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ովքեր Արցախի հողերի հանձնման մասին են խոսում, սադրիչներ են». Ազատ Արշակյան

12:40, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
«Ովքեր Արցախի հողերի հանձնման մասին են խոսում, սադրիչներ են». Ազատ Արշակյան
     Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հողերի հանձնման մասին քննարկումներին, հայտարարել է, որ ովքեր Արցախի հողերի զիջումների հարցը բարձրացնում են, սադրիչներ են: «Արցախի հողերի հանձնման հարցը սադրանք է: Այսօր Արցախը կառուցապատվում է, բարեկարգվում, արցախցիներն ապրում են իրենց ամենօրյա կյանքով: Ղարաբաղում դրա մասին խոսք էլ չկա, Ալիև ազգանունով կապված որևէ խնդիր Արցախում չկա, նրանք ապրում են իրենց կյանքով, տնտեսությունը բարեկարգում, իսկ պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվում»,- նշեց նա և հավելեց, թե մենք ոչ թե հանձնելու, այլ վերադարձնելու խնդիր ունենք:
2508 | 0
Facebook