Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լենինգրադ» խումբը Երևան կժամանի աշնանը

17:20, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
«Լենինգրադ» խումբը Երևան կժամանի աշնանը

Հանրահայտ «Լենինգրադ» խմբի երևանյան համերգը կկայանա հոկտեմբերի 19-ին` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Ես, իհարկե, կարող եմ ստեղծել երգեր, ինչպես «առաջ», քանի որ հենց ես եմ գրել դրանք, բայց «առաջ»-ն արդեն անցել է, և եկել է «հիման»: Այն երգերը ես գրել էի «առաջ»-ի մասին և «առաջ»-ի համար, հիմա էլ կարելի է «ինչպես առաջ», սակայն ինչու, եթե կա «հիմա»-ն, առանց որևէ «ինչպես»-ի: Կարելի է համարել, որ ամեն ինչ առաջվանն է… ապրել հիշողություններով հարմար է, սակայն ձանձրալի և անարդյունավետ: Ես կարող եմ նաև գրել այդ ամենն առանց հայհոյախառը բառերի, սակայն դա լրիվ այլ բան կլինի», - այպես է բնութագրում իր աշխարհընկալումը Սերգեյ Շնուրովը:

«Լենինգրադ» խմբի ամեն նոր կոմպոզիցիա ուղեկցվում է սկանդալով և միլիոն «հավանումներով»: Այդ երգերում կարող ես նայել քեզ կողքից, ծիծաղել ինչ-որ մեկի, իսկ առաջին հերթին ինքդ քեզ վրա:

4906 | 0
Facebook