Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Մանուկյանին այսօր կվիրահատեն

12:15, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Արամ Մանուկյանին այսօր կվիրահատեն
     «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին այսօր վիրահատելու են, այս մասին MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա հայտնեց, որ Արամին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Իրեն լավ է զգում, բայց վիրահատության կարիք կա: Արամի վիրահատությունից հետ կվիրահատեն նաև մյուս անդամներին»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ նա ոտքերի հատվածում է հրազենային վիրավորում ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
     Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
4042 | 1
Facebook