Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կուզենայի, որ իմ առաջվա համառությունը նորից գլուխ բարձրացներ». Հարություն Մովսիսյանը նշում է ծննդյան 65-ամյակը

13:05, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
«Կուզենայի, որ իմ առաջվա համառությունը նորից գլուխ բարձրացներ». Հարություն Մովսիսյանը նշում է ծննդյան 65-ամյակը

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հարություն Մովսիսյանն այսօր նշում է ծննդյան 65-ամյակը:

Հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանն անկեղծացել է, որ, եթե հնարավորություն ունենար իր կյանքում ինչ-որ բան փոխելու, ոչինչ էլ չէր փոխի, կապրեր այնպես, ինչպես ապրել է: «Ես ինձ երջանիկ եմ զգում: Միայն իմ մեջ մի փոքր կավելացնեի կամքի ուժը, կուզենայի, որ իմ առաջվա համառությունը նորից գլուխ բարձրացներ»,- խոստովանել է դերասանը:

Նրա առաջին դերը եղել է Խրեստակովի դերը` Գոգոլի «Ռևիզորը» ներկայացման մեջ: Հարություն Մովսիսյանը 1973-ից մինչ օրս աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է ավելի քան 150 դեր մի շարք ներկայացումներում, հեռուստաներկայացումներում, ֆիլմերում:

3728 | 0
Facebook