Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պետդեպի ու Ինտերպոլի արձագանքը` Երևանում ռուսաստանցու ձերբակալությանը

09:40, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
ԱՄՆ պետդեպի ու Ինտերպոլի արձագանքը` Երևանում ռուսաստանցու ձերբակալությանը
     Օրեր առաջ ria-ն գրել էր, որ փողերի լվացման ու տեխնիկայի անօրինական փոխանցման համար այսօր Երևանում ձերբակալվել է ռուսաստանցի Օլեգ Միրոնովը: Նշվում էր, որ ամերիկյան իշխանությունները Միրոնովին մեղադրում են զենքի առուվաճառքի համար և նրա նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել: Փաստաբան Կարեն Ներսեսյանն ասել էր, որ Միրոնովն աշխատում էր ռուս-բելառուսական ընկերությունում, բայց ռազմական տեխնիկայի հասանելիություն չի ունեցել: Նա կնոջ հետ Հայաստան էր եկել հանգստանալու նպատակով:
     Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել Միրոնովի ձերբակալությունը՝ առաջարկելով այդ հարցով դիմել տեղական իշխանություններին:
     Ria-ն գրում է, որ Ինտերպոլից ևս հրաժարվել են մեկնաբանել ռուսաստանցու ձերբակալությունը` նշելով, որ Ինտերպոլը հետաքննություն չի վարում և չի ձերբակալում` առաջարկելով դիմել Հայաստանի կամ ԱՄՆ-ի իշխանություններին:
    
    

Նշենք, որ ռուսաստանցու կինը տեղի ունեցածը կապում է ամուսնու աշխատանքի հետ: «Ամուսինս Ռուսաստանում զբաղվում է տեսանյութերի վերլուծությամբ, և այդ ծրագիրն ապահովում էր Մոսկվայում գտնվող խոշորագույն օբյեկտների անվտանգությունը: Ենթադրում եմ, որ, միգուցե, ԱՄՆ-ում ցանկանում են իմ ամուսնուց ինչ-որ տեղեկություն ստանալ, և նրանց լուրջ հիմք է հարկավոր, որպեսզի իմ ամուսնուն տեղափոխեն Միացյալ Նահանգներ: Կարծում եմ` այստեղ նաև քաղաքական համատեքստ կա»,- նշել էր կինը:

5322 | 0
Facebook