Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական զինուժը նոր հարվածներ է հասցնում Ջարաբլուս բնակավայրում տեղակայված դիրքերի ուղղությամբ

23:05, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
Թուրքական զինուժը նոր հարվածներ է հասցնում Ջարաբլուս բնակավայրում տեղակայված դիրքերի ուղղությամբ

Թուրքական զինուժը նոր հարվածներ է հասցնում թուրք-սիրիական սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող Ջարաբլուս բնակավայրում տեղակայված դիրքերի ուղղությամբ, այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ թուրքական տասնյակ տանկեր ու ռազմական կործանիչներն անցած չորեքշաբթի ներխուժել են Սիրիայի տարածք՝ Թուրքիայի սահմանամերձ շրջանները իսլամիստ ահաբեկիչներից մաքրելու նպատակով: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ու անվտանգության ուժերի սկսած ռազմական գործողություններն ուղղված են «Իսլամական պետության» և Քրդական դեմոկրատական միության ահաբեկիչների դեմ, որոնք շարունակ սպառնում են Թուրքիայի անվտանգությանը։ Սիրիայի քրդերն էլ ասում են, որ Անկարան ընդամենն օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակը՝ իրենց դիրքերը թուլացնելու համար:

2931 | 1
Facebook