Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դանիայի առաջնության հանդիպման ընթացքում Եվրոպայի չեմպիոնը մերկ դուրս է եկել խաղադաշտ

00:05, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Դանիայի առաջնության հանդիպման ընթացքում Եվրոպայի չեմպիոնը մերկ դուրս է եկել խաղադաշտ

Դանիայի առաջնության «Ռաներս» - «Սիլքեբորգ» հանդիպման ընթացքում Եվրոպայի 1992 թվականի չեմպիոն Լարս Էլսթրուփը մերկ դուրս է եկել խաղադաշտ։ «Ռաներս»-ի լեգենդը հինգ մատի պես գիտի մարզադաշտը, և նրա համար բարդ չէր անցնել անվտանգության աշխատակիցների մոտով և լիովին մերկ դուրս գալ խաղադաշտ։ Անվտանգության աշխատակիցներն արագորեն բերման են ենթարկել Լարսին։

Նշենք, որ Էլսթրուփը մարզական կարիերան ավարտել է 1993 թվականին, ինչից հետո դարձել է «Արևի սիրտը» աղանդի անդամ։

Նշենք նաև, որ Էլսթրուփը «Ռաներս»-ում հանդես է եկել կարիերայի սկզբից։ Բացի այդ նա խաղացել է դանիական «Բրոնդբյու»-ում և «Օդենս»-ում, հոլանդական «Ֆեյենորդ»-ում և անգլիական «Լութոն Թաուն»-ում։ Դանիայի ազգային հավաքականի կազմում նա անց է կացրել 34 հանդիպում՝ հեղինակելով 13 գնդակ։

9854 | 1
Facebook