Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները պարզել են՝ ինչու են տղամարդիկ ավելի կարճ ապրում

00:10, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Գիտնականները պարզել են՝ ինչու են տղամարդիկ ավելի կարճ ապրում

Շվեդիայի Ուփփսալի համալսարանի գիտնականները Լարս Ֆորսբերգի գլխավորությամբ պարզել են, թե որն է պատճառը, որ կանայք տղամարդկանցից երկար են ապրում: Նրանք պարզել են, որ հստակ կապ գոյություն ունի արյան բջիջների մեջ արական Y քրոմոսոմների կորստի, կյանքի կարճ տևողության և քաղցկեղային հիվանդությունների հետևանքով մահացության միջև: Պարզվել է, որ տարիքի հետ մարդու ԴՆԹ-ն փոփոխությունների է ենթարկվում, ինչն էլ տղամարդկանց շրջանում քաղցկեղային հիվանդությունների և շաքարային դիաբետի առաջացման պատճառ է դառնում, որոնք էլ իրենց հերթին վաղաժամ մահվան պատճառ են դառնում: 1600 հասուն տղամարդկանց շրջանում բազմամյա հետազոտություններ կատարելով՝ հաստատվել է, որ գենետիկ փոփոխությունների պատճառը Y քրոմոսոմների կորուստն է:

Գիտնականները համոզված են նաև, որ Y քրոմոսոմների հետազոտության շնորհիվ հետագայում հնարավոր կլինի նվազեցնել քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

6998 | 0
Facebook