Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու են հնդիկներն ամեն տարի իրենց գլխների վրա կոկոս ջարդում

01:20, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Ինչու են հնդիկներն ամեն տարի իրենց գլխների վրա կոկոս ջարդում

Ամեն տարի հազարավոր հնդիկներ մեկնում են Թամիլ Նադու նահանգի հեռավոր գյուղ՝ իրենց գլխի վրա կոկոս ջարդելու: Սա շատ ցավոտ ու վտանգավոր ծես է, որի հետևանքով շատերը գանգային վնասվածքներով հայտնվում են հիվանդանոցներում:

Հավատացյալները վստահ են, որ այդ փորձությանը ենթարկվելուց հետո աստված իրենց բարի աչքով կնայի և հաջողություն ու երջանկություն կշնորհի: Երեխաները, կանայք, ծեր տղամարդիկ, սպասում են երկարատև հերթերի մեջ, մինչև կոկոս ջարդելու հերթը իրենց հասնի:

Այս արարողության արմատները հասնում են 19-րդ դար՝ գաղութացված Հնդկաստան: Պատմում են, թե երբ անգլիացիները կամեցել են գյուղի միջով երկաթուղի անցկացնել, գյուղացիներն ընդդիմացել են: Գաղութարարները, տեսնելով գյուղի շուրջն ընկած բազմաթիվ կոկոսանման քարերն, արհամարհանքով ասել են, թե եթե նրանց հաջողվի այդ քարերը գլխներին ջարդել, ապա երկաթուղին գյուղի միջով չի կառուցվի:

Հնդիկներին հաջողվել է կատարել անհնարինը և երկաթուղին չի կառուցվել, այնինչ ավանդույթը մնացել է: Սակայն քարերին փոխարինել են կոկոսները:

7567 | 0
Facebook