Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեչնիայի մայրաքաղաքով ուժեղ փոթորիկ է անցել

17:30, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
Չեչնիայի մայրաքաղաքով ուժեղ փոթորիկ է անցել
     Կիրակի լույս գիշերը Գրոզնի քաղաքում փոթորիկը տասնյակ շենքեր է վնասել: Չեչնիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է 1995 թվականին ծնված քաղաքի բնակչի մահվան մասին: Նա հայտնվել է սեփական տան փլված պատի տակ. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
     Մեկ տղամարդ այժմ գտնվում է հիվանդանոցում: Քաղաքի մի մասը մնացել է առանց գազի, ջրի և լույսի: Ուժեղ քամու հետևանքով տապալվել են ծառեր, գովազդային վահանակներ, սյուներ, ճանապարհների որոշ հատվածներ հայտնվել են ջրի տակ:
     Գրոզնիի քաղաքապետ Մուսլիմ Խուչիևը քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել: Ստեղծվել է աղետի հետևանքների հաղթահարման օպերատիվ շտաբ:
5681 | 1
Facebook