Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դիարբեքիրի օդանավակայանը հրթիռակոծվել է

14:55, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
Դիարբեքիրի օդանավակայանը հրթիռակոծվել է
     Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի օդանավակայանի շենքի ուղղությամբ չորս հրթիռ է արձակվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
     Նախնական տվյալով՝ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան, իսկ ուղևորները և օդանավակայանի աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ վայր: Տեղական իշխանությունների տարածել են տեղեկություն, որի համաձայն հարձակման թիրախը եղել է ոստիկանության անցակետը: Նշվում է նաև, որ տեղի ունեցածի պատճառով չվերթերը չեն հետաձգվել: Հրթիռակոծություն իրականացնելու մեջ կասկածվում են Թուրքիայում արգելված Քրդական ժողովրդավարական կուսակցության անդամները:
4825 | 1
Facebook