Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ձուն կանխում է հիշողության կորուստը և մտավոր հետամնացությունը

20:15, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
Ձուն կանխում է հիշողության կորուստը և մտավոր հետամնացությունը
     Ամերիկացի գիտնականները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ձու ուտելը կանխում է հիշողության կորուստը և նվազեցնում մտավոր հետամնացության վտանգները: Այս մասին տեղեկանում ենք «Դեյլի Մեյլ»-ից: 6 ամիս շարունակվող հետազոտության ընթացքում մասնակիցներն ամեն օր երկուական ձու են կերել և դրանից հետո նրանք ձու չուտողների հետ միասին հիշողության թեստ են անցել: Թեստի արդյունքները բացահայտել են, որ նրանց մոտ հիշողության խնդիրներն ավելի քիչ են, քան ձու չուտողների մոտ:
     Հետազոտության արդյուքները պարզել են նաև, որ ձուն նպաստում է հիմնականում տեսողական հիշողության զարգացմանը, և դրա հիմնական պատճառն այն է, որ ձուն համարվում է 2 հակաօքսիդանտների՝ լյութեինի և զեակսետինի հիմնական աղբյուր, որոնք էլ զարգացնում են ուղեղի՝ տեսողական հիշողության համար պատասխանատու հատվածը:
7249 | 1
Facebook