Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սնուցող ու մաշկը ձգող դիմակ՝ կակաոյով

18:40, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
Սնուցող ու մաշկը ձգող դիմակ՝ կակաոյով

Շնորհիվ իր մեջ պարունակվող վիտամինների, հանքանյութերի, կոֆեինի, ճարպերի, սպիտակուցների և հակաօքսիդանտների` կակաոն վաղուց կիրառություն է գտել կոսմետոլոգիայի մեջ: Կակաոյով պատրաստված դիմակներն ունեն մաշկը ձգող, սնուցող, խոնավացնող արդյունք: Այս առումով շատ արդյունավետ է հետևյալ դիմակը.

1 թեյի գդալ կակաոյի փոշի

1 թեյի գդալ վարսակի փաթիլներ

2 թեյի գդալ թթվասեր

Բոլոր բաղադրությունները միախառնել, ստացված թանձր զանգվածը քսել դեմքին: Այնուհետև վրայից դնել խոնավ թանզիֆ ու 20 րոպե պառկել: Դիմակը մաքրել տաք ջրով, դեմքը շփել լոսյոնով կամ տոնիկով, վերջում քսել սնուցող որևէ քսուք:

Այս դիմակի արդյունավետությունն այնքան բարձր է, որ մշտական կիրառության դեպքում հարթվում են մակերեսային կնճիռները:

6648 | 1
Facebook