Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար` Կառնուտի ջրամբարի մոտակայքում

11:20, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
Ողբերգական ավտովթար` Կառնուտի ջրամբարի մոտակայքում
     Օգոստոսի 28-ին, ժամը 03.49-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվության վարչությունից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Ա. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրամբարը. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր 1969 թ. ծնված Ա. Բ.-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան. ներսում հայտնաբերել են վարորդի դին:
3903 | 1
Facebook