Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղարիբյանը և Պետրոսյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ

00:35, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
Ղարիբյանը և Պետրոսյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ

Պրահայում ավարտվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մինչև 12 տարեկան տղաների չեմպիոն հռչակվեց Մամիկոն Ղարիբյանn, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: Մինչև 18 տարեկան տղաների առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մանուէլ Պետրոսյանը` 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: Եվրոպայի պատանեկան առաջնությանը հաջող հանդես եկավ նաև մինչև 8 տարեկանների պայքարում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանն, ով վաստակած 7 միավորով կիսեց 2-7-րդ հորիզոնականները, սակայն ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով գրավեց 7-րդ հորիզոնականը:

Մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը, վաստակած 7 միավորով, կիսեց 3-5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց 5-րդ հորիզոնականը:
     Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող 16-ամյա Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվեց 5-րդ հորիզոնականում:
3480 | 1
Facebook