Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում ուժայիններն իրենց վերահսկողության տակ են առել Դարայա արվարձանը

22:02, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Սիրիայում ուժայիններն իրենց վերահսկողության տակ են առել Դարայա արվարձանը
     Սիրիայում ուժայիններն իրենց վերահսկողության տակ են վերցրել ԴԱԻՇ-ի գրաված Դամասկոսի Դարայա արվարձանը, գրում է France Presse-ը՝ հղում անելով սիրիական բանակի աղբյուրին:
     Գրոհայինները Դարայայում մի քանի ամիս կառավարական զորքերի կողմից գտնվում էին շրջափակման մեջ:
    
     Ի դեպ, այսօր նաև հայտնել էինք, որ թուրքական օդուժը Ջարաբլուսի մերձակայքում ավիահարվածներ է հասցրել սիրիական ընդդիմությանը:
    
     Մամուլը սպասում է սեպտեմբերի սկզբին Չինաստանում կայանալիք Մեծ քսանյակի վեհաժողովին, որի ժամանակ քննարկվելու է նաև Սիրիայի հարցը: Նշվում է, որ վերջնական պայմանավորվածություններ են լինելու` նոր աշխարհակարգի ստեղծման առումով:
3940 | 1
Facebook