Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տաղանդավոր հայ ջութակահարը նվագում է սիրիացի փախստականների ճամբարներում

18:30, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Տաղանդավոր հայ ջութակահարը նվագում է սիրիացի փախստականների ճամբարներում

Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար, գրում է «Արևելք»-ը:
     Իսպանական մամուլը նրա մասին գրում է, որ երաժիշտը նույնպես «պատերազմի զոհ» է. 1970-ականներին, Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով նա թողել է իր ծննդավայրն ու գաղթել Եվրոպա, որտեղ Արա Մալիքյանը ջութակի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ:
     Այժմ նա կարող է մի փոքր ուրախություն պատճառել մանկությունից զրկված հազարավոր երեխաների: Երաժշտի խոսքերով, նրանցից շատերն առաջին անգամ են ջութակ տեսնում, երեխաները պարում էին ջութակի երաժշտության ներքո, զարմանքով դիպչում գործիքի լարերին:
     Արա Մալիքյանը նրանց պատմել է, որ ջութակն իրեն փրկել է փախստականության ճանապարհին, իսկ այժմ նա ուզում է դրանով իրազեկել աշխարհին՝ սիրիացի ժողովրդի այսօր վիճակի մասին:
     Արա Մալիքյանը հրավիրված էր Երևան՝ ելույթ ունենալու «Թումոյի» հնգամյակին նվիրված միջոցառմանը, սական ՊՊԾ գնդի գրավման օրերին համընկած միջոցառումը տեղի չունեցավ, և երաժիշտը չժամանեց:

5228 | 1
Facebook