Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պավել Մանուկյանն ինքնուրույն տեղաշարժվում է». փաստաբան

17:20, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
«Պավել Մանուկյանն ինքնուրույն տեղաշարժվում է». փաստաբան
     «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղկացրեց, որ իր պաշտպանյալը կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել: «Հենակների օգնությամբ կարողանում է քայլել: Իմ պաշտպանյալն առողջանում է. նրան տեսնելով հասկանում են, որ իրեն հոգեբանորեն տրամադրում է, որ պետք է շուտ ոտքի կանգնի»: Փաստաբանը տեղեկացրեց, որ Պավել Մանուկյանի մի ոտքը համեմատաբար կարճացել է:
    
     Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանն իր փաստաբաններին հայտնել էր, որ իր նկատմամբ կիրառվել է այնպիսի զենք, որը չի կիրառվում սահմանին: Նա ասել էր, որ նմանատիպ զենք չի տեսել պատերազմի դաշտում, այն 7,2 մմ-ից ավելի է. մարմնի մեջ պայթել է գնդացիրը` բացելով մեծ վերք։ Ըստ նրա, չի թույլատրվում այն խաղաղ պայմաններում օգտագործել։ Քանի որ գնդակը մտել է Մանուկյանի ոտքի մեջ և պայթել` փշրելով ոսկորների մի մասը, ուստի փաստաբանները մտավախություն ունեն, որ ոտքի կարճեցումն անխուսափելի է: Պավել Մանուկյանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
3853 | 3
Facebook