Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես է Գյումրին մեծարում Արթուր Ալեքսանյանին և Գոռ Մինասյանին

16:05, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Ինչպես է Գյումրին մեծարում Արթուր Ալեքսանյանին և Գոռ Մինասյանին

Այս գիշեր Ռիոյից հայրենիք վերադարձան մեր օլիմպիականները՝ խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը։ «Զվարթնոց» օդանավակայանում և Հանրապետության հրապարակում կայացած դիմավորման արարողությունից հետո, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը մեկնեցին ծննդավայր։ Գյումրու կենտրոնական հրապարակում երգ ու պարով մեծարեցին չեմպիոններին։ Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն իր խոսքում նշեց, որ Արթուր Ալեքսանյանի համար անակնկալ են պատրաստել՝ սպիտակ արջ։

«Արթուր Ալեքսանյանի համար պատրաստված անակնկալը սպիտակ արջն էր, ինչպես սպորտում կոչում են նրան: Այն մեր չեմպիոնին դուր եկավ»,- նշեց նա:
    

Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոնն, իր հերթին, նշեց, որ հաղթանակը բոլորինն է․

«Ես ձեզնով եմ ուժեղ՝ իմ քաղաքովս, իմ երկրովս։ Այս հաղթանակը միայն իմը չէ, այլ մեր բոլորինը։ Մենք միասին ենք հաղթել»,- նշեց Արթուրը։
     Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը նշեց, որ առանց ժողովրդի աջակցության նման հաջողությունների չէին հասնի․

«Ժողովո՛ւրդ, իսկապես շնորհակալ ենք բոլորիդ, որ այս գիշեր չեք քնել, արթուն եք մնացել, մեզ դիմավորեք, մեծարեք։ Մենք ձեզանով ենք ուժեղ, եթե դուք չլինեք, մենք այսպիսի հաջողությունների չենք հասնի։ Շնորհակալ ենք, որ այստեղ եք»,- նշեց Գոռը։

4933 | 0
Facebook