Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսրայելն աջակցում է Ուկրաինային, բայց վախենում է Ռուսաստանից». Գենադի Նադոլենկո

16:20, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
«Իսրայելն աջակցում է Ուկրաինային, բայց վախենում է Ռուսաստանից». Գենադի Նադոլենկո
     Իսրայելն Ուկրաինայի ամենաակտիվ ու կարևոր գործընկերներից մեկն է Մերձավոր Արևելքում: Սակայն իսրայելցիները զերծ են մնում ինչպես հրապարակայնորեն քննադատել Ռուսաստանի գործողությունները, այնպես էլ Ուկրաինային ռազմա-տեխնիկական օգնություն տրամադրել: Դա կապված է, առաջին հերթին, նրա հետ, որ Ռուսաստանը շատ հզոր խաղացող է տարածաշրջանում, ինչի հետ պաշտոնական Երուսաղեմը, որի համար առաջնահերթ է իր երկրի անվտանգությունը, ստիպված է հաշվի նստել: Միևնույն ժամանակ իսրայելցիների առաջադեմ մասը չի հավատում ռուսական պրոպագանդային և պրոուկրաինական դիրք է գրավում: Այս մասին «Ապոստրոֆ»-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Գենադի Նադոլենկոն: «Մեր դեսպանատունը պաշտպանության նախարարության հետ միասին իրապես փորձում է զարգացնել ռազմա-տեխնիկական համագործակցությունն Իսրայելի հետ՝ հաշվի առնելով, որ Իսրայելը համաշխարհային առաջնորդներից մեկն է ռազմական տեխնոլոգիաների ոլորտում»,- նշել է դեսպանը: Իսրայելը մշտապես ֆինանսական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, սակայն ռազմա-տեխնիկական օգնություն չի եղել: «Իսրայելն ինքը բարդ իրավիճակում է գտնվում, որը թույլ չի տալիս որոշակի գործողություններ կատարել ռազմական ոլորտում: Նրանք ստիպված են հստակ վերահսկել իրենց քայլերը: Այսօրվա դրությամբ Իսրայելն ընդունում է, որ Ղրիմը պետք է լինի Ուկրաինայի կազմում: Դա հաճախ է նշվել մեր պաշտոնական բանակցությունների ընթացքում, այսինքն՝ նրանք հստակ ասում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին: Բայց հրապարակայնորեն, դժբախտաբար, չեն քննադատում Ռուսաստանի գործողությունները: Իսրայելի արտգործնախարարությունը հրապարակայնորեն չի հայտարարում այդ մասին: Նրանք փորձում են չեզոք դիրք գրավել»,- հավելել է դեսպանը:
4446 | 0
Facebook