Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դամասկոսի համաձայնությամբ Սիրիայում միայն Ռուսաստանի և Իրանի զինվորականներն են». Լավրով

14:40, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
«Դամասկոսի համաձայնությամբ Սիրիայում միայն Ռուսաստանի և Իրանի զինվորականներն են». Լավրով
     Դամասկոսն իր համաձայնությունն է տվել` Սիրիայում միայն Ռուսաստանի և Իրանի զինվորականների ներկայությանը, այլ երկրների զինված ուժերն այնտեղ են առանց սիրիական ղեկավարության թույլտվության, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո: «Դա իրականություն է: Սիրիայի կառավարությունը կշռադատված մոտեցում է դրսևորում»,- Լավրովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Ընդ որում Լավրովը նշել է, որ «արմատական ազգային շահերի վրա հենվելը կօգնի կենտրոնանալ ընդհանուր թշնամու դեմ պայքարի վրա»:
     Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին թուրքական բանակը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ ցամաքային գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում՝ Ջարաբլուս քաղաքը ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրելու համար: Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի զինյալներին Ջարաբլուսի շրջանում: Թուրքական ԶԼՄ-ները, հղում կատարելով ռազմական աղբյուրներին, հայտնում են, որ տեղի ունեցածը Սիրիայում ցամաքային գործողություն չէ. թուրքական և կոալիցիոն ուժերի գործողությունների նպատակն է միջանցք բացել չափավոր սիրիական ընդդիմության համար` քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու համար:
3875 | 0
Facebook