Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կոնստանտին Օրբելյանին

13:35, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կոնստանտին Օրբելյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, դիրիժոր և դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր նվաճումներ:
     «Լինելով Օրբելյան տոհմի արժանավոր շառավիղը՝ Դուք հաջողությունների եք հասել համաշխարհային երաժշտարվեստի ասպարեզում, վաղուց նվաճել եք նաև խստապահանջ հայ ունկնդրի համակրանքը:
     Վստահ եմ, որ վերջերս ստանձնելով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները՝ Ձեր գիտելիքներն ու փորձը կծառայեցնեք հայ օպերային արվեստը նոր մակարդակի բարձրացնելու գործին»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:

2476 | 1
Facebook