Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ ԱԳ նախարարը վոժդի պարգևատրմանն է արժանացել». Մ. Իսրայելյան

10:50, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
«ՀՀ ԱԳ նախարարը վոժդի պարգևատրմանն է արժանացել». Մ. Իսրայելյան
     Ամբողջ տարին ընկած Հայաստանի արտաքին գործերի նախարար էիք ման գալիս։ Պարզվում է մարդը Ռուսաստանի հետ բարեկամությունն ու գործակցությունն էր ամրապնդում ու հիմա էլ վոժդի պարգևատրման է արժանացել։
     Պուտինը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով։ ՀՀ ԱԳ նախարարը պարգևատրվում է. «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար»:
     Ես չգիտեմ աշխարհում կա էլ ուրիշ երկիր, որի ԱԳ նախարարին պարգևատրում է էն երկրի նախագահը, որն ինչքան ուժ ունի զինում է էդ նախարարի երկրին թշնամի պետությանը։
3777 | 0
Facebook