Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Եթե մեկը միզում է շքամուտքում, նրան հնարավոր չէ կարգի հրավիրել՝ մեկ այլ շքամուտքում միզելով. «Առավոտ»

09:45, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Եթե մեկը միզում է շքամուտքում, նրան հնարավոր չէ կարգի հրավիրել՝ մեկ այլ շքամուտքում միզելով. «Առավոտ»

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Իշխանությունները 25 տարի հանցագործություննե՞ր են կատարում, ընտրություններ են կեղծում, գողանում են և այլն։ Այո, այդպես է։ Բայց հնարավոր չէ հանցագործությունը շտկել մեկ այլ հանցագործությամբ։ Եթե մեկը (ներեցեք) միզում է շքամուտքում, նրան հնարավոր չէ կարգի հրավիրել՝ մեկ այլ շքամուտքում միզելով։ Պարզապես կլինեն երկու միզողներ, և կունենանք երկու կեղտոտ շքամուտք՝ ոչ ավելին։ Օրինազանցին հնարավոր է արդյունավետ հակազդել միայն օրինական ճանապարհով։ Դա կարող է շատ սուր, շատ անզիջում, զանգվածային պայքար լինել։ Պայմանը մեկն է՝ այն պետք է լինի օրինական, մասնավորապես՝ ոչ զինված։ Նման հաջող պայքարի օրինակները բազմաթիվ են՝ տեղ չծախսենք թվարկելու համար։
     Այդպիսով, առաջին փաստարկը, որով արդարացվում է ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը, հետևյալն է՝ «բա որ իշխանությունները...», որին հետևում է մեր 25 տարվա արատների նկարագրությունը։ Երկրորդ փաստարկն է՝ «բա Ֆրանսիական հեղափոխությունը» (1789-93), «բա Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությանը» (1917), «բա Մոնկադա զորանոցի գրոհը» (1953)։ Ռուսաստանն այդ հեղաշրջումից հետո մեկ դար է՝ չի կարողանամ ուշքի գալ։ Կուբան շարունակում է մնալ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Ֆրանսիային նույնպես պահանջվեց մոտավորապես մեկ դար՝ մի քանի հեղափոխություններով և ռեստավրացիաներով, ուշքի գալու համար։
     Հարց. Հայաստանն ո՞ւնի՝ հավելյալ մեկ դար՝ նման ցնցումների համար»,– գրում է թերթի խմբագիրը։

Մանրամասներն` այսօրվա համարում։

3605 | 0
Facebook