Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հովիկ Աբրահամյանին ցանկանում են հասկացնել, որ այլևս չպետք է մեծ հավակնություններ ունենա. «ՀԺ»

09:20, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Հովիկ Աբրահամյանին ցանկանում են հասկացնել, որ այլևս չպետք է մեծ հավակնություններ ունենա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Ազգային վիճակագրական ծառայության կողմից տնտեսական անկման ցուցանիշ հրապարակելը պատահական չէ: Հիշեցնենք, որ ԱՎԾ տվյալներով 2016թ. հուլիսին 2015թ. նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ը մոտ 5 տոկոս անկում է ունեցել:
     Սա այն դեպքում, երբ հուլիսիը հունիսի նկատմամբ աճ էր գրանցել: Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նման բացասական ցուցանիշ հրապարակելով՝ իշխանական վերին օղակներում ցանկանում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին հասկացնել, որ այլևս չպետք է մեծ հավակնություններ ունենա: Հատկապես, որ այդ ցուցանիշի հրապարակումը հետևեց Հովիկ Աբրահամյանի՝ տնտեսական զարգացումների մասին հայտարարություններին:
     Այսպիսով, նրան հասկացնում են, որ եթե անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները վարչապետի փոփոխություն տեղի չունենա, միևնույն է, նա դրանից հետո չպետք է բարձր պաշտոնի հավակնություն ունենա»:
     Մանրամասները` թերթի համարում:

3773 | 1
Facebook