Ոստիկանության գործողություններից տուժած անձինք ենթարկվում են հետապնդումների. ահազանգ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ահազանգում է՝ 2016 թվականի հուլիսի 17-30 ոստիկանության գործողությունների տուժած անձինք ենթարկվում են հետապնդումների
Այն քաղաքացիները, ովքեր 2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած ժամանակահատվածում տուժել են ոստիկանության անօրինական գործողություններից և որպես վկա կամ տուժող հրավիրվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայության կամ ՀՀ Քննաչական կոմիտեի կողմից, այնուհետև գործատուների և անհայտ այլ անձանց կողմից ենթարկվում են հետապնդումների: Հետապնդումները հիմնականում դրսևորվում են հետևյալ կերպ.
Այս առնչությամբ դիմում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին և իրավապահ մարմիններին՝ առավել զգոնություն և հետևողականություն դրսևորել 2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած
ժամանակահատվածում տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության նկատմամբ և բացառել նրանց նկատմամբ ճնշումների և ահաբեկումների դրսևորումները: Անվտանգությունից ելնելով՝ տեղեկատվությունը տրամադրած տուժած քաղաքացիների անունները չեն հրապարակվում:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություն |